Leviticus 11:34 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ամէն ուտելու կերակուր, որուն վրայ ջուր կայ ու ասոնցմէ ոեւէ մէկը մէջը իջնայ ՝ ՝, անմաքուր պիտի ըլլայ. նոյնպէս ամէն ամանի մէջ եղած բոլոր խմուելիքը անմաքուր պիտի ըլլայ։
Armenian 2018
Ամեն կերակուր, որն ուտում են, որի վրա թափվի այդ ջրից, անմաքուր պիտի լինի։ Նույնպես այդպիսի ամանի մեջ եղած ամեն ըմպելիք, որ խմում են, անմաքուր պիտի լինի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ամեն ուտուելու կերակուրը որի վերայ այն ջրիցը գայ,անմաքուր պիտի լինի,նոյնպես ամեն այնպիսի ամանի մէջ եղած բոլոր խմուելու խմելիքը անմաքուր պիտի լինի:
Armenian Eastern Bible 1994
Ամէն մի կերակուր, որի վրայ կ՚ընկնի այդպիսի պղծուած անօթի ջուրը, թող պիղծ համարուի։ Այդպիսի անօթի մէջ գտնուող ամէն
Armenian NEA
Ամեն կերակուր, որի վրա պղծված անոթի ջրից կլցվի, կպղծվի, ինչպես նաև այդ անոթի միջի խմելու ջուրը պղծված կլինի։