Leviticus 12:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց եթէ անիկա աղջիկ ծնանալեու ըլլայ, երկու շաբաթ անմաքուր պիտի ըլլայ իր դաշտանի ժամանակին պէս եւ վաթսունըվեց օր իր մաքրուելուն արիւնովը պիտի նստի։
Armenian 2018
Բայց եթե նա աղջիկ ծնի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պես։ Եվ վաթսունվեց օր էլ պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի արյունից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց եթէ աղջիկ ծնելու լինի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պէս, եւ վաթսունեւվեց օր նստէ իր մաքրուելու արիւնովը։
Armenian Eastern Bible 1994
Իսկ եթէ նա աղջիկ զաւակ ունենայ, թող եօթը օր անմաքուր համարուի, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է
Armenian NEA
Իսկ եթե նա աղջիկ ծնի, թող յոթ օր անմաքուր համարվի՝ ըստ դաշտանի օրերի, և վաթսունվեց օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։