Leviticus 12:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Երբ տղայ կամ աղջիկ զաւկի համար իր մաքրուելու օրերը լմննան, վկայութեան խորանին դուռը ողջակէզի համար մէկ տարեկան գառ ու մեղքի պատարագի համար աղաւնիի ձագ մը կամ տատրակ մը պէտք է բերէ քահանային,
Armenian 2018
Երբ տղա կամ աղջիկ զավակի համար սահմանված նրա մաքրվելու օրերը լրանան, թող նա ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ բերի մեկ տարեկան մի գառ ողջակեզի համար և մեղքի զոհի համար աղավնու մի ձագ կամ մի տատրակ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տղայ կամ աղջիկ զաւակի համար իր մաքրուելու օրերը լրանալուց յետոյ, մի տարեկան գառն բերէ ողջակէզի համար եւ մեղքի պատարագի համար՝ մի աղաւնու ձագ կամ մի տատրակ ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ։
Armenian Eastern Bible 1994
Երբ լրանան որդու կամ դստեր ծննդից յետոյ նրա մաքրութեան համար սահմանուած օրերը, նա մէկ տարեկան գառ թող ողջակէզ անի,
Armenian NEA
Երբ լրանան նրա մաքրման օրերը, որդու կամ դստեր ծննդյան պարագայում, նա թող մեկ տարեկան գառ ողջակեզ մատուցի և մի զույգ աղավնի կամ տատրակ՝ իբրև մեղքի զոհ, Վկայության խորանի դուռը՝ քահանայի մոտ, թող բերի։