Leviticus 13:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ երբ քահանան տեսնէ թէ մորթէն ցած կ’երեւնայ եւ մազը ճերմակի դարձած է, քահանան անոր անմաքուր ըլլալը թող ծանուցանէ։ Անիկա պալարէ ելած բորոտութեան ախտ է։
Armenian 2018
Քահանան թող զննի նրան. եթե մաշկից ցած երևա, և մազն էլ փոխված լինի սպիտակի, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան։ Դա պալարից տարածված բորոտության ախտ է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քահանան տեսնէ. Եթէ մորթիցը ցած երեւայ, եւ մազը սպիտակի է փոխուել, քահանան նորան անմաքուր հրատարակէ, նա բորոտութեան ախտ է՝ պալարիցը տարածուած։
Armenian Eastern Bible 1994
Քահանան պէտք է զննի նրան։ Եթէ վէրքն աւելի խորն է երեւում, քան մաշկը, իսկ վէրքի շուրջն եղած մազերն էլ սպիտակել են,
Armenian NEA
Քահանան պետք է զննի նրան։ Եթե այն ավելի խորն է, քան մաշկը, և այդ մասի մազերն էլ սպիտակել են, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, որովհետև խոցով արտահայտված բորոտություն է։