Leviticus 13:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իսկ եթէ քահանան տեսնէ թէ ճերմակ մազ չկայ անոր մէջ ու մորթէն ցած չէ՝ բայց սպիացած է, այն ատեն քահանան եօթը օր գոցուած թող պահէ զանիկա։
Armenian 2018
Եթե քահանան տեսնի, որ սպիտակ մազ չկա դրա մեջ, և մաշկից ցած չէ, այլ թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ քահանան տեսնէ որ սպիտակ մազ չկայ նորա մէջ, եւ մորթիցը ցած չէ՝ այլ շլացած է, այն ժամանակ քահանան եօթն օր արգելուած պահէ նորան։
Armenian Eastern Bible 1994
Եթէ քահանան նկատի, որ վէրքի շուրջն եղած մազերը սպիտակ չեն, այլ՝ մուգ, եւ վէրքն էլ մաշկից խորը չէ, ապա քահանան
Armenian NEA
Եթե քահանան տեսնի, որ մազերը սպիտակ չեն, և խոցն էլ մարմնի մաշկից խորը չէ և մուգ է, ապա քահանան հիվանդին յոթ օր թող մեկուսացնի։