Leviticus 13:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց եթէ պաղպաջը իր տեղը կը կենայ ու չէ տարածուեր, պալարին սպին է. քահանան անոր մաքուր ըլլալը թող ծանուցանէ։
Armenian 2018
Բայց եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել, ապա դա պալարի սպի է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց եթէ պաղպաջը իր տեղը կենայ՝ չէ տարածուել, նա պալարի սպին է. Եւ քահանան նորան մաքուր հրատարակէ։
Armenian Eastern Bible 1994
Իսկ եթէ փայլ ունեցող վէրքը տեղում մնայ՝ չտարածուի, ապա դա սպի է. քահանան նրան թող մաքուր համարի։
Armenian NEA
Իսկ եթե փայլունը նույն տեղում մնա և չտարածվի, ապա դա խոցի սպի է. քահանան նրան թող մաքուր համարի։