Leviticus 13:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եօթներորդ օրը քահանան թող նայի անոր. եթէ մորթին մէջ տարածուած է, քահանան անոր անմաքուր ըլլալը թող ծանուցանէ։ Անիկա բորոտութեան ախտ է։
Armenian 2018
Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եօթներորդ օրը քահանան նայէ նորան. Եթէ մորթի մէջ տարածուել է, քահանան նորան անմաքուր հրատարակէ. Դա բորոտութեան ախտ է։
Armenian Eastern Bible 1994
Եօթներորդ օրը քահանան թող զննի նրան. եթէ տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, ուրեմն նրան թող անմաքուր համարի,
Armenian NEA
Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան թող անմաքուր համարի, որովհետև դա խոցով արտահայտված բորոտության վերք է։