Leviticus 13:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ քահանան թող նայի մարմնին մորթին վրայ եղած ախտին նշաններուն ու եթէ ախտին մէջի մազերը ճերմակի դառնալով՝ ախտը մարմնին մորթէն խորունկ երեւնայ, բորոտութեան ախտ է այն։ Քահանան թող նայի անոր ու թող ծանուցանէ անոր անմաքուր ըլլալը՝ ՝։
Armenian 2018
Քահանան թող զննի նրա մարմնի մաշկի վրա եղած վերքը։ Եթե վերքի մեջ գտնվող մազերը սպիտակ են դարձել, և վերքը խոր է երևում, ուրեմն դա բորոտության ախտ է։ Քահանան պետք է զննի նրան և անմաքուր հայտարարի նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քահանան նայէ մարմնի մորթում եղած ախտին. Եւ եթէ ախտի միջի մազերը սպիտակի է փոխուել, եւ ախտը մարմնի մորթիցը խոր է երեւում, բորոտութեան ախտ է այն. Եւ քահանան պիտի նայէ նորան՝ եւ անմաքուր հրատարակէ նորան։
Armenian Eastern Bible 1994
Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վէրքը։ Եթէ վէրքի շուրջն եղած մազերն սպիտակել են, եւ վէրքն աւելի խորն է երեւում քան
Armenian NEA
Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վերքը։ Եթե վերքի մազերը սպիտակել են, և վերքն ավելի խորն է երևում, քան մարմնի մաշկը, ուրեմն դա բորոտության վերք է։ Քահանան պետք է զննի և նրան անմաքուր համարի։