Leviticus 13:55 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ախտացեալ բանին լուացուելէն ետքը եթէ քահանան տեսնէ, որ ախտին նշանը իր գոյնը չէ փոխեր ու ախտը տարածուած ալ չէ, անիկա անմաքուր է. կրակի մէջ պէտք է այրես զայն։ Անոր տակ կամ վրայ փտտութիւն կայ։
Armenian 2018
Ախտահարված բանը լվացվելուց հետո քահանան թող զննի. եթե ախտը իր տեսքը չի փոխել և չի տարածվել, այն անմաքուր է. պետք է այրվի կրակով. դրա աստառի մեջ կամ երեսին փտություն կա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ախտացեալ բանը լուացուելուց յետոյ քահանան տեսնէ, եթէ ախտը իր կերպը չէ փոխել, եւ ախտը չէ տարածուել, նա անմաքուր է. Կրակով այրես նորան. Նորա աստառին կամ երեսին փտութիւն կայ։
Armenian Eastern Bible 1994
Քահանան թող զննի լուացուած ախտակիր զգեստը։ Եթէ ախտանշանի տեսքը չի փոխուել, ուրեմն այն անմաքուր է, նոյնիսկ եթէ ախտը
Armenian NEA
Քահանան թող զննի բիծը լվանալուց հետո։ Եթե բծի տեսքը դեպի լավը չի փոխվել, թեև այն տարածված էլ չլինի, պիղծ է, թող կրակով այրվի, քանզի բույն է դրել հագուստի՝ գործվածքի կամ կարվածքի վրա։