Leviticus 14:31 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այսինքն որու որ իր ձեռքը հասնի, մէկը՝ մեղքի պատարագի համար եւ միւսը՝ ողջակէզի համար հացի ընծային հետ մէկտեղ թող մատուցանէ եւ քահանան մաքրուելիք մարդուն համար քաւութիւն թող ընէ Տէրոջը առջեւ»։
Armenian 2018
այն մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ՝ հացի ընծայի հետ միասին։ Եվ քահանան թող քավություն անի մաքրվող մարդուն Տիրոջ առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսինքն որին որ ձեռքը հասել է, մէկը մեղքի պատարագի համար՝ եւ միւսը ողջակէզի համար՝ հացի նուէրի հետ մէկտեղ մատուցանէ. Եւ քահանան մաքրուելու մարդի համար քաւութիւն անէ Եհովայի առաջին։
Armenian Eastern Bible 1994
թող զոհ մատուցի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը անարիւն զոհաբերութեան հետ ողջակէզ անի Տիրոջ առաջ։ Քահանան թող
Armenian NEA
թող զոհ մատուցի մեղքի համար, իսկ մյուսը անարյուն զոհի հետ ողջակեզ անի։ Քահանան Տիրոջ առջև թող քավություն անի մաքրվողի համար։