Leviticus 15:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ ծորում ունեցողը իր ծորումէն մաքրուի, իր մաքրուելուն համար եօթը օր պիտի համրէ եւ իր հանդերձները լուայ ու իր մարմինը վազող ջուրի մէջ լուայ, որ մաքուր ըլլայ։
Armenian 2018
Երբ ծորում ունեցողը մաքրվի իր ծորումից, նա յոթ օր պետք է հատկացնի իր մաքրման համար, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը հոսող ջրի մեջ և մաքուր կլինի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբ ծորում ունեցողն իր ծորումիցը մաքրուի, իր մաքրուելու համար եօթն օր պիտի համարէ իր համար, եւ իր հանդերձները լուանայ, եւ իր մարմինը կենդանի ջրի մէջ լուանայ. Եւ մաքուր է.
Armenian Eastern Bible 1994
Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պէտք է եօթն օր յատկացնի իր մաքրութեան համար. լուանայ իր զգեստները,
Armenian NEA
Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պետք է յոթ օր հատկացնի իր մաքրության համար. լվանա իր հագուստները, մարմինը լվա հոսող ջրով, որից հետո մաքուր համարվի։