Leviticus 15:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եթէ կին մը ծորում ունենայ ու անոր մարմնին ծորումը արիւն է, եօթը օր զատուած պէտք է կենայ եւ ամէն օր անոր դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի սեպուի։
Armenian 2018
Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնից ծորածը արյուն է, նա յոթ օր թող մնա իր դաշտանի մեջ. և ով որ դիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ մի կնիկ ծորում ունենայ, եւ նորա մարմնի ծորումը արիւն է, եօթն օր իր դաշտանումը կենայ. Եւ ամեն նորա դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
Armenian Eastern Bible 1994
Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր կը լինի իր դաշտանի մէջ։
Armenian NEA
Այն կինը, որից արյուն հոսի, և արյան հոսումը բնական հոսումն է, նա յոթ օր կլինի իր դաշտանի մեջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր կհամարվի մինչև երեկո։