Leviticus 16:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ սրբարանը քաւութիւն ընելու մտած ատեն, մինչեւ որ իրեն համար ու իր տանը համար եւ Իսրայէլի բոլոր ժողովուրդին համար քաւութիւն ընէ ու դուրս ելլէ, վկայութեան խորանին մէջ մարդ մը պէտք չէ ըլլայ։
Armenian 2018
Երբ Ահարոնը սրբարան մտնի քավություն անելու համար, ոչ մի մարդ չպետք է լինի ժողովի վրանում մինչև նրա դուրս գալը, որ քավություն անի իր համար, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ոչ մի մարդ ժողովքի խորանումը պիտի չլինի քաւութիւն անելու համար սրբարանը մտած ժամանակը, մինչեւ նորա դուրս գալը որ իր համար եւ իր տան համար եւ Իսրայէլի բոլոր ժողովքի համար քաւութիւն անէ։
Armenian Eastern Bible 1994
Երբ Ահարոնը վկայութեան խորան մտնի եւ քաւութիւն անի, ոչ ոք վկայութեան խորանում չպէտք է լինի, մինչեւ որ նա դուրս գայ։
Armenian NEA
Ոչ ոք չպետք է լինի Վկայության խորանում, երբ Ահարոնը մտնի և քավություն անի սրբարանում, մինչև որ դուրս գա և քավություն անի իր, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։