Leviticus 17:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ իրենց զոհերը ա՛լ թող չզոհեն դեւերուն, որոնց ետեւէն երթալով պոռնկութիւն ըրին։ Ասիկա անոնց յաւիտենական կանոն պէտք է ըլլայ իրենց սերունդին մէջ։
Armenian 2018
Նրանք իրենց զոհերն այլևս չզոհաբերեն դևերին, որոնց հետևից գնալով՝ պոռնկություն են անում։ Սա նրանց համար հավիտենական կանոն կլինի իրենց սերունդների մեջ”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իրանց զոհերն՝ այլեւս չզոհեն դեւերին, որոնց ետեւից երթալով պոռնկութիւն են անում. Սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Նրանք այլեւս իրենց զոհերը թող չզոհաբերեն կուռքերին, որոնց հաւատալով մարդիկ պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր
Armenian NEA
Նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն սնոտի կուռքերին, որոնց հետևելով պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։