Leviticus 18:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն երկրին պղծուելովը՝ անոր անզգամութիւնը պիտի պատժեմ ու այն երկիրը իր բնակիչները պիտի փսխէ։
Armenian 2018
Այն երկիրը պղծվեց, և ես նրա անօրենությունը պիտի հատուցեմ նրան, և այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն երկիրը պղծուեցաւ, եւ ես նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի փսխէ։
Armenian Eastern Bible 1994
Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձաւ, ես վեր հանեցի նրա անօրէնութիւնները, եւ երկիրը զզուեց իր բնակիչներից։
Armenian NEA
Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես պատժեցի նրանց անօրենությունները, և երկիրը նողկաց իր բնակիչներից։