Leviticus 19:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եթէ մէկը գերի կնոջ մը հետ պառկելով զուգաւորութիւն ընէ ու անիկա մէկու մը նշանուած ըլլայ, բայց դեռ փրկուած չըլլայ, ոչ ալ անոր ազատութիւն տրուած ըլլայ, անոնք պէտք է հարցաքննուին. անոնք պիտի չմեռցուին, վասն զի կինը ազատ չէր։
Armenian 2018
Եթե մեկը պառկելով զուգավորվի մի կնոջ հետ, որը ուրիշի հետ նշանված մի աղախին է և փրկագնված չէ, կամ նրան ազատություն չի տրված, ապա նրանք պիտի պատժվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, որովհետև կինն ազատ չէր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ մէկը մի կնկան հետ պառկելով զուգաւորութիւն անէ, եւ նա մէկի նշանուած աղախինն է, եւ փրկուած չէ, կամ նորան ազատութիւնը տրուած չէ, նորանք պիտի չմեռնին, որովհետեւ կնիկն ազատ չէր։
Armenian Eastern Bible 1994
Եթէ մի տղամարդ կենակցի մի անազատ կնոջ հետ, որը փրկագնով չի փրկագնուած եւ նրան ազատութիւն չի շնորհուած, եւ որը
Armenian NEA
Եթե մեկը կենակցի մեկ ուրիշի համար նախատեսված աղախնի հետ, որը փրկագնով չի փրկագնված և նրան ազատություն չի շնորհված, երկուսն էլ պետք է հանդիմանվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, քանի որ կինն անազատ է։