Leviticus 20:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քու մօրդ քրոջ կամ քու հօրդ քրոջ մերկութիւնը չբանաս. վասն զի եթէ մէկը իր ազգականին մերկութիւնը բանալու ըլլայ, երկուքն ալ իրենց անօրէնութեան պատիժը պէտք է կրեն։
Armenian 2018
Քո մորաքրոջ կամ հորաքրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա իր ազգականի մերկությունն է բացում. նրանք պիտի կրեն իրենց անօրենության պատիժը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո մօր քրոջ կամ քո հօր քրոջ մերկութիւնը չբանաս. որովհետեւ նա իր ազգականի մերկութիւնն է բանում, իրանց անօրէնութիւնը պիտի կրեն։
Armenian Eastern Bible 1994
Քո հօրաքրոջ եւ մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ բացած ես լինում մերձաւորներիդ ամօթոյքները։ Նրանք իրենց գործած
Armenian NEA
Քո հորաքրոջ և մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև տեսած ես լինում մերձավորներիդ ամոթույքները, նրանք իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։