Leviticus 20:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի մաքուր ու անմաքուր անասուններուն մէջտեղ եւ մաքուր ու անմաքուր թռչուններուն մէջտեղ տարբերութիւն պէտք է դնէք եւ ձեր անձերը մի՛ պղծէք անասուններով կամ թռչուններով կամ գետնի վրայի ոեւէ սողունով, որոնք ե՛ս զատեցի ձեզի իբրեւ անմաքուր։
Armenian 2018
Ուստի տարբերությո՛ւն դրեք մաքուր և անմաքուր անասունների, մաքուր և անմաքուր թռչունների միջև ու ձեզ մի՛ պղծեք այն անասուններով, թռչուններով և գետնի վրա եղած բոլոր սողուններով, որոնց ես առանձնացրի ձեզ համար իբրև անմաքուր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ուստի տարբերութիւն արէք մաքուր եւ անմաքուր անասունների մէջտեղը՝ եւ անմաքուր ու մաքուր թռչունների մէջտեղը, եւ ձեր անձերը չպղծէք անասուններով կամ թռչուններով կամ գետնի վերայի բոլոր սողուններով, որոնք ես որոշեցի ձեզ համար իբրեւ անմաքուր։
Armenian Eastern Bible 1994
Ինքնե՛րդ տարբերակեցէք մաքուր եւ անմաքուր անասունները, մաքուր եւ անմաքուր թռչունները, ձեզ մի՛ պղծէք անմաքուր
Armenian NEA
Տարբերակե՛ք մաքուր անասունները անմաքուր անասուններից, մաքուր թռչունները՝ անմաքուրներից, ձեզ մի՛ պղծեք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամեն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար՝ իբրև անմաքուրների։