Leviticus 27:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսկ եթէ արտը ընծայողը ուզէ ետ առնել, այն ատեն քու որոշած գնիդ ստակին վրայ մէկ հինգերորդ մաս թող աւելցնէ ու այն արտը իրեն փոխանցուի։
Armenian 2018
Իսկ եթե արտը նվիրաբերողն ուզենա այն փրկագնել, այն ժամանակ նշանակված գնի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և այդ արտը կմնա իրենը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իսկ եթէ արտը ընծայողը փրկելու լինի նորան, այն ժամանակ քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ այն արտը հաստատուի նորա վերայ։
Armenian Eastern Bible 1994
Եթէ ագարակը նուիրողը ցանկանայ այն յետ գնել, դրա գնի վրայ թող աւելացնի գնահատուածի մէկ հինգերորդ չափով արծաթ, որից
Armenian NEA
Եթե ագարակը նվիրողը ցանկանա այն հետ գնել, դրա գնի վրա թող ավելացնի գնահատվածի մեկ հինգերորդ չափով արծաթ, որից հետո ագարակը կլինի իրենը։