Leviticus 27:32 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ արջառներուն ու ոչխարներուն տասանորդը, գաւազանին տակէն անցնողին տասանորդը, սուրբ պիտի ըլլայ Տէրոջը։
Armenian 2018
Արջառների և ոչխարների ամեն տասներորդը՝ հովվի հաշված անասունների յուրաքանչյուր տասանորդը, սուրբ պիտի լինի Տիրոջը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ արջառների եւ ոչխարների ամեն տասանորդը՝ գաւազանի տակից ամեն անցնողի տասներորդը՝ սուրբ պիտի լինի Եհովային։
Armenian Eastern Bible 1994
Տասը արջառից ու ոչխարից մէկը, ինչպէս եւ հովուի գաւազանի տակով անցնող տասը անասունից մէկը պատկանում են Տիրոջը։
Armenian NEA
Տասը արջառից ու ոչխարից մեկը, ինչպես նաև հովվի գավազանի տակ հաշվված տասը անասունից մեկը պատկանում են Տիրոջը։