Leviticus 5:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Կամ անձ մը չարիք կամ բարիք ընելու համար բերնովը անխորհրդաբար երդում ընելու ըլլայ, (ինչպէս մարդիկ երդումով անխորհրդաբար կը խօսին,) եթէ չգիտնալով ըլլայ, ինք զայն գիտցած ատեն ասոնց մէկուն մէջ յանցաւոր պիտի սեպուի։
Armenian 2018
Կամ մեկը շրթունքներով անմտորեն երդում անի (ինչպես որ մարդ երդվելով դատարկ բաներ է խոսում) չարիք կամ բարիք գործելու համար, և ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա այդ բանի մեջ հանցավոր կլինի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Կամ մի անձ երդում անելու լինի՝ չարիք կամ բարիք անելու համար՝ բերանովը դատարկախօսութեամբ, (ինչպէս որ մարդս երդումով դարտակ կխօսէ.) եւ իրան յայտնի չէր. Բայց ինքը յետոյ իմանայ, այն ժամանակ սորանց պէս մէկ բանի մէջ յանցաւոր լինի։
Armenian Eastern Bible 1994
Նա, ով խոստանայ չար կամ բարի գործ կատարել եւ այդ խոստումը հաստատի երդմամբ, եւ եթէ նա մոռանայ, իսկ յետոյ յիշի այդ,
Armenian NEA
Նա, ով խոստանա չար կամ բարի գործ կատարել և այդ խոստումը հաստատի երդմամբ, և հետո անդրադառնա, որ սխալ է, թեկուզ և չանի, միևնույն է, երկու դեպքում էլ մեղանչել է։