Leviticus 5:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ իր ըրած մեղքին համար իր յանցանքին պատարագը, հօտերէն էգ մը, այսինքն էգ գառնուկ մը, կամ այծերէն էգ ուլ մը, մեղքի պատարագի համար թող բերէ Տէրոջը ու քահանան քաւութիւն թող ընէ անոր՝ իր մեղքին համար։
Armenian 2018
Նա իր գործած մեղքի համար իր հանցանքի զոհ թող մատուցի Տիրոջը իր հոտերից մի էգ գառ կամ մի էգ ուլ, և քահանան նրան քավություն կանի նրա գործած մեղքի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բերէ իր արած մեղքի համար իր յանցանքի պատարագը Եհովային հօտերից մի էգ, այսինքն մի էգ գառն կամ այծերից մի էգ ուլ մեղքի պատարագի համար. Եւ քահանան քաւութիւն անէ նորան՝ նորա մեղքի համար։
Armenian Eastern Bible 1994
Տիրոջ նկատմամբ կատարած իր յանցանքների ու գործած մեղքերի համար նա հօտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող զոհ մատուցի։
Armenian NEA
Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։