Leviticus 7:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց այն անձը, որ իր անմաքրութիւնը իր վրայ ունենալով, Տէրոջը խաղաղութեան զոհէն միս ուտէ, այն անձը իր ժողովուրդէն պէտք է կորսուի։
Armenian 2018
Բայց այն մարդը, որ անմաքուր է, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց այն անձը՝ որ Եհովայի խաղաղութեան զոհիցը միս ուտէ եւ ինքն անմաքուր է, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի։
Armenian Eastern Bible 1994
Տիրոջը մատուցուած փրկութեան զոհից ճաշակած անմաքուր մարդը պիտի կորչի իր ժողովրդի միջից։
Armenian NEA
Այն անձը, որ անմաքուր լինելով կուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից։