Leviticus 7:30 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրոջը պատարագները իր ձեռքովը պէտք է բերէ։ Երբուծով ճարպ պէտք է բերէ, որպէս զի երբուծը երերցնելու ընծայի համար երերցուի Տէրոջը առջեւ։
Armenian 2018
Եվ իր ձեռքով թող բերի Տիրոջ կրակով այրվող զոհերը. զոհի ճարպը թող բերի կրծքի հետ միասին, որպեսզի կուրծքը երերացնելու ընծայի համար երերացվի Տիրոջ առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եհովայի պատարագները իր ձեռքովը բերէ. Ճարպը երբուծովը բերէ, որ երբուծը երերացնելու պատարագի համար երերացնուի Եհովայի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Նա իր ձեռքով պիտի զոհը մատուցի Տիրոջը. կրծքի ճարպն ու լեարդի բլթակը պիտի դնի Տիրոջ առաջ,
Armenian NEA
Նա իր ձեռքով թող մատուցի Տիրոջ ընծան՝ կրծքի ճարպն ու լյարդի բլթակը՝ դնելով Տիրոջ առջև,