Leviticus 9:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ ողջակէզը մորթեց ու Ահարոնին որդիները արիւնը իրեն բերին։ Ահարոն սեղանին վրայ շուրջանակի սրսկեց զայն։
Armenian 2018
Եվ մորթեց ողջակեզը։ Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ողջակէզը մորթեց. Եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ նա սրսկեց նորան սեղանի վերայ շուրջանակի։
Armenian Eastern Bible 1994
Ապա մորթեց ողջակէզի համար նախատեսուած անասունը, Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն թափեց զոհասեղանի
Armenian NEA
Ապա մորթեց ողջակեզի զոհը, Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա այն շուրջանակի հեղեց զոհասեղանի վրա։