Leviticus 9:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Տէրոջը առջեւէն կրակ ելաւ ու սեղանին վրայ եղած ողջակէզը եւ ճարպը այրեց եւ բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին ու երեսնուն վրայ ինկան։
Armenian 2018
Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովայի առաջիցը կրակ դուրս եկաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզը եւ ճարպերը. Եւ բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին, եւ իրանց երեսների վերայ ընկան։
Armenian Eastern Bible 1994
Կրակ բխեց Տիրոջից եւ այրեց այն ամէնը, ինչ կար զոհասեղանի վրայ՝ ողջակէզներն ու ճարպը։ Ամբողջ ժողովուրդը տեսաւ դա,
Armenian NEA
Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։