Luke 1:36 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ահա քու ազգականդ Եղիսաբէթ՝ անիկա ալ իր պառաւութեան ատենը արու զաւակով մը յղի է։ Ասիկա այն ամուլ ըսուածին վեցերորդ ամիսն է,
Armenian 2017
Ահա քու ազգականդ Եղիսաբէթ՝ անիկա ալ իր պառաւութեան ատենը արու զաւակով մը յղի է։ Ասիկա այն ամուլ ըսուածին վեցերորդ ամիսն է,
Armenian 2018
Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։
Armenian 2019
Ահա ազգականդ Եղիսաբէթն ալ, հակառակ ծեր եւ ամուլ ըլլալուն՝ վեցերորդ ամիսն է որ յղի է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա քո ազգականն՝ Եղիսաբեթը, նա էլ մի որդիով յղի է իր ծերութիւնումը. եւ սա այն ամուլ կոչուածի վեցերորդ ամիսն է։
Armenian Eastern Bible 1994
Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր
Armenian NEA
Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է,
Armenian Western NT 1994?
Ահա՛ քու ազգականդ՝ Եղիսաբէթ, ի՛նք ալ՝ իր ծերութեան ատեն՝ որդիով մը յղի է. եւ ասիկա վեցերորդ ամիսն է անոր՝ որ ամուլ կոչուած էր.