Luke 1:5 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը Աբիայի դասակարգութենէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնին աղջիկներէն էր եւ անունը՝ Եղիսաբէթ։
Armenian 2017
Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը Աբիայի դասակարգութենէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնին աղջիկներէն էր եւ անունը՝ Եղիսաբէթ։
Armenian 2018
Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք մի քահանա կար, անունը՝ Զաքարիա, Աբիայի քահանայական դասից. նրա կինն Ահարոնի սերնդից էր, անունը՝ Եղիսաբեթ։
Armenian 2019
Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրերուն Զաքարիա անունով քահանայ մը կար, որ Աբիայի քահանայական ընտանիքին կը պատկանէր, իսկ անոր կինը՝ Եղիսաբէթ, Ահարոնի սերունդէն էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հրէաստանի թագաւոր Հերովդէսի օրերումը մի քահանայ կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգութիւնիցը, եւ նորա կինն Ահարօնի աղջիկներիցը, եւ նորա անունն Եղիսաբեթ։
Armenian Eastern Bible 1994
Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրով, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանայ կար, որի կինը Ահարոնի
Armenian NEA
Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։
Armenian Western NT 1994?
Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը՝ Աբիայի դասէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնի աղջիկներէն էր, անունը՝ Եղիսաբէթ: