Luke 10:19 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ահա ձեզի իշխանութիւն կու տամ օձերու եւ կարիճներու եւ թշնամիին բոլոր զօրութեանը վրայ կոխկռտելու ու բնաւ բան մը ձեզի պիտի չվնասէ։
Armenian 2017
Ահա ձեզի իշխանութիւն կու տամ օձերու եւ կարիճներու եւ թշնամիին բոլոր զօրութեանը վրայ կոխկռտելու ու բնաւ բան մը ձեզի պիտի չվնասէ։
Armenian 2018
Ահա ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին և թշնամու ունեցած ողջ զորությունը, և ձեզ ոչինչ չի վնասի։
Armenian 2019
Ահա ձեզի իշխանութիւն տուի կոխկռտելու օձերն ու կարիճները, ինչպէս նաեւ յաղթահարելու թշնամիին զօրութիւնը, եւ ոեւէ բան պիտի չվնասէ ձեզի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։
Armenian Eastern Bible 1994
Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ: Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու:
Armenian NEA
Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու։
Armenian Western NT 1994?
Ահա՛ ձեզի իշխանութիւն կու տամ՝ կոխելու օձերու, կարիճներու, եւ թշնամիին ամբողջ զօրութեան վրայ. բնա՛ւ բան մը պիտի չվնասէ ձեզի: