Luke 10:4 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ձեզի հետ քսակ մի՛ առնէք, ո՛չ ալ պարկ եւ ո՛չ կօշիկներ ու ճամբան մարդու բարեւ մի՛ տաք։
Armenian 2017
Ձեզի հետ քսակ մի՛ առնէք, ո՛չ ալ պարկ եւ ո՛չ կօշիկներ ու ճամբան մարդու բարեւ մի՛ տաք։
Armenian 2018
Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկ և ճանապարհին ոչ ոքի հետ զրույցի մի՛ բռնվեք։
Armenian 2019
Ո՛չ քսակ առէք ձեզի հետ, ո՛չ ճամբու պարկ, ո՛չ կօշիկ։ Ճամբու ընթացքին կենալով ոեւէ մէկուն բարեւ մի՛ տաք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վեր մի առնէք ոչ քսակ, ոչ պարկ, ոչ կօշիկներ. եւ ճանապարհին ոչ ոքի բարեւ չ’տաք։
Armenian Eastern Bible 1994
Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք:
Armenian NEA
Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ և ճանապարհին ոչ ոքի հետ խոսքի մի՛ բռնվեք։
Armenian Western NT 1994?
Ձեզի հետ մի՛ առնէք՝՝ ո՛չ քսակ, ո՛չ պարկ, ո՛չ ալ կօշիկներ, ու ճամբան ո՛չ մէկը բարեւեցէք: