Luke 13:1 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ոմանք այն ատեն ներկայ գտնուելով՝ պատմեցին անոր Գալիլիացիներուն մասին, որոնց արիւնը Պիղատոս իրենց զոհերուն հետ խառնեց։
Armenian 2017
Ոմանք այն ատեն ներկայ գտնուելով՝ պատմեցին անոր Գալիլիացիներուն մասին, որոնց արիւնը Պիղատոս իրենց զոհերուն հետ խառնեց։
Armenian 2018
Նույն ժամանակ ոմանք եկան ու պատմեցին այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց զոհաբերություն մատուցելու ժամին և այդ կերպ նրանց արյունը խառնեց զոհաբերված կենդանիների արյան հետ։
Armenian 2019
Ոմանք եկան Յիսուսի եւ պատմեցին այն Գալիլ եացիներուն մասին, որոնք Պիղատոսի կողմէ սպաննուեցան, երբ Աստուծոյ զոհ կը մատուցանէին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նոյն ժամանակը եկան ոմանք եւ պատմեցին նորա այն Գալիլեացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը իրանց զոհի հետ խառնեց։
Armenian Eastern Bible 1994
Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի
Armenian NEA
Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց, երբ նրանք զոհ էին մատուցում, և նրանց արյունը խառնվեց զոհերի արյան հետ։
Armenian Western NT 1994?
Այդ ատեն ներկայ եղողներէն ոմանք պատմեցին անոր այն Գալիլեացիներուն մասին, որոնց արիւնը Պիղատոս խառնեց իրենց զոհերուն հետ: