Luke 13:14 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ժողովարանին իշխանը բարկացաւ, որ Յիսուս շաբաթ օրը բժշկեց եւ ըսաւ ժողովուրդին. «Վեց օր կայ, որոնց մէջ կրնաք գործել. ուստի այն օրերը եկէք բժշկուեցէք, ոչ թէ շաբաթ օրը»։
Armenian 2017
Ժողովարանին իշխանը բարկացաւ, որ Յիսուս Շաբաթ օրը բժշկեց եւ ըսաւ ժողովուրդին. «Վեց օր կայ, որոնց մէջ կրնաք գործել. ուստի այն օրերը եկէք բժշկուեցէք, ոչ թէ Շաբաթ օրը»։
Armenian 2018
Իսկ ժողովրդապետը, շատ բարկացած, որ Հիսուսը շաբաթ օրով բժշկեց, ժողովրդին ասաց. «Վեց օր կա, որոնց ընթացքում պետք է գործել. արդ այդ օրերի՛ն եկեք բուժվելու, այլ ոչ թե շաբաթ օրը»։
Armenian 2019
Ժողովրդապետը բարկացաւ, որովհետեւ Յիսուս Շաբաթ օրով կատարեց բժշկութիւնը, եւ ժողովուրդին դառնալով ըսաւ. – Շաբթուան մէջ վեց օր կարելի է աշխատիլ, ուստի այդ օրերուն եկէք եւ բժշկուեցէք եւ ո՛չ թէ Շաբաթ օր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իսկ ժողովարանի գլխաւորը շատ բարկացած, որ Յիսուսը շաբաթ օրը բժշկեց, պատասխանեց եւ ասեց ժողովրդին. Վեց օր կայ, որ նորանցում պէտք է գործել. հիմա այն օրերը եկէք բժշկուեցէք, եւ ոչ թէ շաբաթ օրը։
Armenian Eastern Bible 1994
Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ
Armenian NEA
Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։
Armenian Western NT 1994?
Քանի որ Յիսուս բուժեց Շաբաթ օրը, ժողովարանին պետը ընդվզելով ըսաւ բազմութեան. «Վեց օր կայ՝ որոնց մէջ պէտք է գործէք. ուրեմն ա՛յդ օրերը եկէք ու բուժուեցէք, ո՛չ թէ Շաբաթ օրը»: