Luke 14:1 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Յիսուս շաբաթ օր մը փարիսեցիներուն գլխաւորներէն մէկուն տունը մտաւ հաց ուտելու, ուր անոնք իրեն կը սպասէին։
Armenian 2017
Յիսուս Շաբաթ օր մը Փարիսեցիներուն գլխաւորներէն մէկուն տունը մտաւ հաց ուտելու, ուր անոնք իրեն կը սպասէին։
Armenian 2018
Երբ նա մի շաբաթ օր փարիսեցիների իշխանավորներից մեկի տուն մտավ հաց ուտելու, նրանք հսկում էին նրան։
Armenian 2019
Շաբաթ օր մը Յիսուս մտաւ Փարիսեցիներու իշխանաւորներէն մէկուն տունը՝ ճաշելու համար։ Ներկաները զինք կը դիտէին՝ տեսնելու համար թէ ի՛նչ պիտի ընէ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ, երբոր նա մի շաբաթ օր Փարիսեցիների իշխանների մէկի տունը մտաւ հաց ուտելու. եւ նորանք սպասում էին նորան։
Armenian Eastern Bible 1994
Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան։
Armenian NEA
Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք հետևում էին նրան։
Armenian Western NT 1994?
Երբ ինք Շաբաթ օր մը մտաւ Փարիսեցիներու պետերէն մէկուն տունը՝ հաց ուտելու, անոնք կը հսկէին իր վրայ: