Luke 14:35 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ո՛չ հողի ու ո՛չ թրիքի տեղ օգտակար կ’ըլլայ, հապա զանիկա դուրս կը նետեն։ Ան որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»։
Armenian 2017
Ո՛չ հողի ու ո՛չ թրիքի տեղ օգտակար կ’ըլլայ, հապա զանիկա դուրս կը նետեն։ Ան որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»։
Armenian 2018
Ո՛չ հողի համար է պիտանի, ո՛չ էլ գոմաղբի համար, արդ դուրս կգցեն այն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Armenian 2019
Ո՛չ հողին օգտակար է, ո՛չ ալ կարելի է պարարտացուցիչ շինել, այլ՝ զայն կը թափեն։ Ականջ ունեցողը թող լսէ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ոչ հողի համար է պիտանի եւ ոչ աղբի համար, այլ դուրս կ’գցեն նորան. ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։
Armenian Eastern Bible 1994
Ո՛չ հողի համար է պիտանի եւ ո՛չ էլ՝ պարարտանիւթի, այլ՝ դուրս թափելու։ Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»։
Armenian NEA
Ո՛չ հողի համար է պիտանի և ո՛չ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։
Armenian Western NT 1994?
Ո՛չ հողի, ո՛չ ալ թրիքի յարմար կ՚ըլլայ. ուստի դուրս կը նետեն զայն: Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»: