Luke 15:20 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ու ելաւ իր հօրը գնաց։ Մինչդեռ ինք շատ հեռու էր, հայրը տեսաւ զանիկա ու գութը շարժեցաւ եւ վազելով՝ անոր պարանոցին վրայ ինկաւ ու համբուրեց զանիկա։
Armenian 2017
Ու ելաւ իր հօրը գնաց։ Մինչդեռ ինք շատ հեռու էր, հայրը տեսաւ զանիկա ու գութը շարժեցաւ եւ վազելով՝ անոր պարանոցին վրայ ինկաւ ու համբուրեց զանիկա։
Armenian 2018
Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։
Armenian 2019
Ապա ելաւ եւ հօրը քով գնաց։ Տակաւին տունէն բաւական հեռու էր, երբ հայրը տեսաւ զինք ու գթաց. վազելով դիմաւորեց զայն, վիզին փաթթուեցաւ եւ համբուրեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան։
Armenian Eastern Bible 1994
Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ,
Armenian NEA
Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։
Armenian Western NT 1994?
Ուստի կանգնեցաւ ու գնաց իր հօր քով: Մինչ ինք դեռ շատ հեռու էր՝ հայրը տեսաւ զայն եւ գթաց. վազելով՝ անոր վիզին վրայ ինկաւ ու համբուրեց զայն: