Luke 15:27 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Անիկա ալ ըսաւ անոր. ‘Եղբայրդ եկաւ ու հայրդ պարարտ զուարակը մորթեց, վասն զի ողջ առողջ ձեռք ձգեց զանիկա’։
Armenian 2017
Անիկա ալ ըսաւ անոր. ‘Եղբայրդ եկաւ ու հայրդ պարարտ զուարակը մորթեց, վասն զի ողջ առողջ ձեռք ձգեց զանիկա’։
Armenian 2018
Նա էլ ասաց նրան. "Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ և առողջ ընդունեց"։
Armenian 2019
Ծառան ըսաւ իրեն. «Եղբայրդ եկաւ, եւ որովհետեւ ողջ–առողջ վերադարձաւ, հայրդ պարարտ հորթը մորթեց»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա էլ ասեց նորան. թէ Եղբայրդ եկել է, եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նորան։
Armenian Eastern Bible 1994
Եւ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»։
Armenian NEA
Եվ սա ասաց նրան. “Քո հայրը մորթեց պարարտ եզ, քանի որ քո եղբայրը եկել է, ողջ-առողջ վերադարձել է”։
Armenian Western NT 1994?
Ան ալ ըսաւ անոր. “Եղբայրդ եկաւ, ու հայրդ մորթեց պարարտ զուարակը, որովհետեւ ողջ առողջ վերստացաւ զայն”: