Luke 17:31 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Այն օրը ան որ տանիքին վրայ է եւ իր կարասիները տանը մէջ, թող վար չիջնէ զանոնք առնելու եւ ան որ արտին մէջ է, նոյնպէս թող ետ չդառնայ։
Armenian 2017
Այն օրը ան որ տանիքին վրայ է եւ իր կարասիները տանը մէջ, թող վար չիջնէ զանոնք առնելու եւ ան որ արտին մէջ է, նոյնպէս թող ետ չդառնայ։
Armenian 2018
Այդ օրն ով տանիքին լինի, իսկ կարասին՝ տան մեջ, թող չիջնի դրանք վերցնելու. դաշտում եղողն էլ թող հետ չդառնա։
Armenian 2019
Այդ օրը, ան որ տանիք ելած է՝ թող վար իջնելով տուն չմտնէ՝ հոն գտնուող իր գոյքերը առնելու համար։ Նոյնպէս, ան որ դաշտին մէջ է՝ թող տուն չվերադառնայ ունեցածները առնելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն օրումն ով որ կտրի վերայ լինի եւ իր բաները տան մէջ, թող չ’իջնէ նորանց առնելու. եւ յանդումը լինողն էլ այնպէս թող ետ չ’դառնայ։
Armenian Eastern Bible 1994
Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու:
Armenian NEA
Այն օրը, ով տանիքում է, և իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. և ով հանդում է, նույնպես թող հետ չդառնա։
Armenian Western NT 1994?
Այդ օրը, ա՛ն որ տանիքին վրայ է եւ իր կարասիները՝ տան մէջ, թող չիջնէ՝ զանոնք առնելու. նմանապէս ա՛ն որ արտին մէջ է՝ թող չվերադառնայ: