Luke 18:15 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Մանր տղաք ալ բերին իրեն, որպէս զի անոնց դպչի։ Աշակերտները տեսնելով՝ կը յանդիմանէին զանոնք։
Armenian 2017
Մանր տղաք ալ բերին իրեն, որպէս զի անոնց դպչի։ Աշակերտները տեսնելով՝ կը յանդիմանէին զանոնք։
Armenian 2018
Մանուկներին էլ էին նրա մոտ բերում, որպեսզի նրանց դիպչի։ Աշակերտները, այդ տեսնելով, սաստում էին նրանց։
Armenian 2019
Ժողովուրդէն ոմանք մանուկներ բերին Յիսուսի, որպէսզի ձեռք դնէ անոնց վրայ։ Երբ աշակերտները ասիկա տեսան, սաստեցին բերողները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Երեխաներ էլ էին բերում նորա մօտ, որ նորանց դպչի. աշակերտներն էլ երբոր տեսան, յանդիմանում էին նորանց։
Armenian Eastern Bible 1994
Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին:
Armenian NEA
Մանուկներին էլ մոտեցնում էին նրան, որպեսզի նրանց դիպչի։ Երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։
Armenian Western NT 1994?
Երախաներ ալ բերին իրեն՝ որպէսզի դպչի անոնց: Աշակերտները տեսնելով՝ կը յանդիմանէին զանոնք: