Luke 18:7 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Հապա Աստուած իր ընտրեալներուն իրաւունք պիտի չընէ՞, որոնք ցորեկ ու գիշեր իրեն կ’աղաղակեն, թէեւ երկայնամիտ ալ ըլլայ։
Armenian 2017
Հապա Աստուած իր ընտրեալներուն իրաւունք պիտի չընէ՞, որոնք ցորեկ ու գիշեր իրեն կ’աղաղակեն, թէեւ երկայնամիտ ալ ըլլայ։
Armenian 2018
Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է։
Armenian 2019
Իսկ Աստուած որքա՞ն պիտի համբերէ իր ընտրեալներուն կրած անիրաւութեան. պիտի չպաշտպանէ՞ զանոնք, որոնք գիշեր ու ցերեկ իրեն կը դիմեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։
Armenian Eastern Bible 1994
Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն
Armenian NEA
Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։
Armenian Western NT 1994?
Հապա Աստուած պիտի չպաշտպանէ՞ իր ընտրեալներուն իրաւունքը, որոնք կը գոչեն իրեն ցերեկ ու գիշեր, թէեւ համբերատար ըլլայ անոնց հանդէպ: