Luke 24:20 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ի՛նչպէս քահանայապետները ու մեր իշխանները մահուան մատնեցին զանիկա եւ խաչը հանեցին։
Armenian 2017
ի՛նչպէս քահանայապետները ու մեր իշխանները մահուան մատնեցին զանիկա եւ խաչը հանեցին։
Armenian 2018
Ինչպե՛ս մեր քահանայապետներն ու իշխանավորները նրան մահվան դատապարտեցին և խաչը հանեցին։
Armenian 2019
Մեր աւագ քահանաներն ու իշխանները զայն իշխանութեան յանձնեցին, որպէսզի մահուան դատապարտուի, եւ զայն խաչեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան։
Armenian Eastern Bible 1994
եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան:
Armenian NEA
և թե ինչպես մեր քահանայապետները և իշխանավորները նրան մատնեցին մահվան դատաստանի ու խաչը հանեցին նրան։
Armenian Western NT 1994?
ի՜նչպէս քահանայապետներն ու մեր պետերը մահուան մատնեցին զայն, եւ խաչեցին: