Luke 3:16 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Յովհաննէս պատասխան տուաւ ամենուն ու ըսաւ. «Ես ձեզ ջրով կը մկրտեմ, բայց ինծմէ աւելի զօրաւորը պիտի գայ, որուն կօշիկներուն կապերը քակելու արժանի չեմ, անիկա ձեզ պիտի մկրտէ Սուրբ Հոգիով եւ կրակով.
Armenian 2017
Յովհաննէս պատասխան տուաւ ամենուն ու ըսաւ. «Ես ձեզ ջրով կը մկրտեմ, բայց ինծմէ աւելի զօրաւորը պիտի գայ, որուն կօշիկներուն կապերը քակելու արժանի չեմ, անիկա ձեզ պիտի մկրտէ Սուրբ Հոգիով եւ կրակով.
Armenian 2018
Հովհաննեսը բոլորին ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ. նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի։
Armenian 2019
Յովհաննէս անոնց պատասխանեց. – Ես ձեզ ջուրով կը մկրտեմ, բայց ինձմէ աւելի հզօրը պիտի գայ, որ ձեզ Սուրբ Հոգիով եւ կրակով պիտի մկրտէ։ Ես անոր կօշիկին կապերն իսկ քակելու արժանի չեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յովհաննէսն ամենին պատասխանեց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում ձեզ. բայց ինձանից աւելի զօրաւորն է գալիս, որ ես արժանի չեմ նորա կօշիկների կապերը լուծելու. նա ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կ’մկրտէ։
Armenian Eastern Bible 1994
Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին:
Armenian NEA
Հովհաննեսը պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես նրա կոշիկները տանելու իսկ արժանի չեմ։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
Armenian Western NT 1994?
Յովհաննէս պատասխանեց բոլորին. «Արդարեւ ես կը մկրտեմ ձեզ ջուրով, բայց ինձմէ աւելի հզօրը կու գայ, որուն կօշիկներուն կապերը քակելու արժանի չեմ. անիկա՛ պիտի մկրտէ ձեզ Սուրբ Հոգիով ու կրակով: