Luke 7:17 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Եւ այս ձայնը անոր վրայով բոլոր Հրէաստան ելաւ ու բոլոր շրջակայ տեղերը։
Armenian 2017
Եւ այս ձայնը անոր վրայով բոլոր Հրէաստան ելաւ ու բոլոր շրջակայ տեղերը։
Armenian 2018
Եվ նրա այս համբավն ամբողջ Հրեաստանով ու նրա շրջակայքով մեկ տարածվեց։
Armenian 2019
Եւ Յիսուսի մասին այս լուրերը տարածուեցան Հրէաստանի եւ անոր շրջակայքին մէջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այս ձայնը նորա համար դուրս գնաց բոլոր Հրէաստանը եւ բոլոր շրջակայքը։
Armenian Eastern Bible 1994
Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում:
Armenian NEA
Եվ նրա մասին այս զրույցը տարածվեց ամբողջ Հրեաստանում և երկրի բոլոր կողմերում։
Armenian Western NT 1994?
Անոր մասին այս տարաձայնութիւնը տարածուեցաւ ամբողջ Հրէաստանի մէջ, ու ամբողջ շրջակայքը: