Luke 8:28 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ան՝ Յիսուսը տեսնելով՝ աղաղակեց ու ինկաւ անոր առջեւ ու բարձր ձայնով ըսաւ. «Դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս, Յիսո՛ւս, Որդի Բարձրեալն Աստուծոյ. կ’աղաչեմ քեզի, զիս մի տանջեր»։
Armenian 2017
Ան՝ Յիսուսը տեսնելով՝ աղաղակեց ու ինկաւ անոր առջեւ ու բարձր ձայնով ըսաւ. «Դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս, Յիսո՛ւս, Որդի Բարձրեալն Աստուծոյ. կ’աղաչեմ քեզի, զիս մի տանջեր»։
Armenian 2018
Հիսուսին տեսնելով՝ աղաղակեց, նրա առաջ ընկավ և բարձրաձայն ասաց. «Ի՞նչ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր»։
Armenian 2019
Ասիկա երբ տեսաւ Յիսուսը, աղաղակելով ինկաւ անոր ոտքերուն առջեւ եւ բարձրաձայն ըսաւ. – Ինձմէ ի՞նչ կ՚ուզես, Յիսո՛ւս, բարձրեալ Աստուծոյ Որդին, կ՚աղաչեմ քեզի, մի՛ տանջեր զիս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յիսուսին որ տեսաւ, աղաղակեց եւ նորա առաջին ընկաւ, եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ Որդի բարձրեալ Աստուծոյ. աղաչում եմ քեզ՝ մի տանջիր ինձ։
Armenian Eastern Bible 1994
Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ
Armenian NEA
Տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ ու բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր».
Armenian Western NT 1994?
Տեսնելով Յիսուսը՝ աղաղակեց, ինկաւ անոր առջեւ եւ ըսաւ բարձրաձայն. «Դուն ի՞նչ գործ ունիս ինծի հետ, Յիսո՛ւս, Ամենաբա՛րձր Աստուծոյ Որդի. կ՚աղերսե՛մ քեզի, մի՛ տանջեր զիս»: