Luke 8:29 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
(Վասն զի հրամայեց պիղծ ոգիին որ այն մարդէն ելլէ. որովհետեւ շատ ատեն էր որ զանիկա գրաւած էր եւ անիկա շղթաներով ու ոտնակապերով կապուած կը պահուէր, բայց կապերը կը կոտրտէր ու դեւէն անապատը կը քշուէր։)
Armenian 2017
(Վասն զի հրամայեց պիղծ ոգիին որ այն մարդէն ելլէ. որովհետեւ շատ ատեն էր որ զանիկա գրաւած էր եւ անիկա շղթաներով ու ոտնակապերով կապուած կը պահուէր, բայց կապերը կը կոտրտէր ու դեւէն անապատը կը քշուէր)։
Armenian 2018
Որովհետև պիղծ ոգուն հրամայում էր, որ այն մարդու միջից դուրս գա, քանզի շատ ժամանակ էր, ինչ բռնել էր նրան. շղթաներով ու ոտնակապերով կապված էր պահվում, բայց կապանքները կտրում ու դևի կողմից ամայի տեղեր էր տարվում։
Armenian 2019
Որովհետեւ Յիսուս չար ոգիին հրամայած էր որ դուրս ելլէ այդ մարդուն մէջէն։ Երկար ժամանակէ ի վեր չար ոգին տիրացած էր անոր, եւ այդ պատճառով՝ շղթայով կապած էին անոր ոտքերն ու ձեռքերը։ Սակայն դիւահարը կը փշրէր շղթաները եւ չար ոգին զինք դէպի անբնակվայրեր կը տանէր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ նա պիղծ ոգուն հրամայում էր որ այն մարդուցը դուրս գայ. որովհետեւ շատ ժամանակ էր որ յափշտակել էր նորան, եւ շղթաներով ու ոտնակապերով կապուած պահվում էր, բայց կապանքները կտրում էր, եւ դեւիցը անապատ տեղեր էր տարվում։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա
Armenian NEA
որովհետև Հիսուսը պիղծ ոգուն այդ մարդուց դուրս գալու հրաման էր տվել։ Արդարև շատ վաղուց տիրել էր նրան։ Նրան կապում էին շղթաներով, պահում երկաթների մեջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշվում անբնակ վայրեր։
Armenian Western NT 1994?
(Որովհետեւ հրամայեց անմաքուր ոգիին՝ որ ելլէ այդ մարդէն. արդարեւ երկար ատեն էր որ գրաւած էր զայն, եւ ան կապուած կը պահուէր՝ շղթաներով ու ոտնակապերով, բայց կը կոտրտէր կապերը եւ դեւէն կը քշուէր անապատը:)