Luke 9:43 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Իսկ Յիսուս սաստեց պիղծ ոգիին եւ բժշկեց տղան ու զանիկա իր հօրը տուաւ։
Armenian 2017
Իսկ Յիսուս սաստեց պիղծ ոգիին եւ բժշկեց տղան ու զանիկա իր հօրը տուաւ։
Armenian 2018
Եվ բոլորը զարմանում էին Աստծու մեծության վրա։ Եվ երբ ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վրա, ինչ Հիսուսը կատարում էր, իր աշակերտներին ասաց.
Armenian 2019
Յիսուս սաստեց չար ոգին եւ տղան բժշկելով յանձնեց հօրը։ Բոլորն ալ հիացած մնացին Աստուծոյ մեծ զօրութեան վրայ։ Մինչ ժողովուրդը կը զարմանար Յիսուսի կատարած գործերուն վրայ, իր աշակերտներուն դառնալով ըսաւ. –
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. եւ նորան տուաւ իր հօրը։
Armenian Eastern Bible 1994
Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը:
Armenian NEA
Հիսուսը սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը և տվեց նրան նրա հորը։
Armenian Western NT 1994?
Իսկ Յիսուս սաստեց անմաքուր ոգին, բժշկեց պատանին եւ տուաւ զայն իր հօր: