Luke 9:6 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Աշակերտները ելան ու գիւղէ գիւղ կը պտըտէին եւ ամէն տեղ աւետարանը կը քարոզէին ու բժշկութիւն կ’ընէին։
Armenian 2017
Աշակերտները ելան ու գիւղէ գիւղ կը պտըտէին եւ ամէն տեղ աւետարանը կը քարոզէին ու բժշկութիւն կ’ընէին։
Armenian 2018
Եվ նրանք ելան. շրջում էին գյուղից գյուղ՝ ավետարանելով ու ամեն տեղ բժշկություններ անելով։
Armenian 2019
Աշակերտները մեկնելով՝ սկսան շրջիլ քաղաքներն ու գիւղերը՝ Աւետարանը քարոզելով եւ հիւանդները բժշկելով ամէն տեղ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։
Armenian Eastern Bible 1994
Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:
Armenian NEA
Եվ նրանք ելան ու շրջում էին քաղաքներում և գյուղերում, ավետարանում էին և բժշկում ամեն տեղ։
Armenian Western NT 1994?
Անոնք ալ մեկնեցան եւ գիւղէ գիւղ կը շրջէին, ամէնուրեք աւետարանելով ու բուժելով: