Malachi 1:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի արեւուն ծագած տեղէն մինչեւ անոր մարը մտած տեղը, Ազգերուն մէջ իմ անունս մեծ պիտի ըլլայ։ Ամէն տեղ իմ անուանս Խունկ ու սուրբ ընծայ պիտի մատուցանուի, Քանզի իմ անունս ազգերուն մէջ մեծ պիտի ըլլայ’, կ’ըսէ զօրքերու Տէրը։
Armenian 2018
Որովհետև արևելքից մինչև արևմուտք մեծ է իմ անունը ազգերի մեջ, և ամենուրեք իմ անվանը խունկ և մաքուր ընծա է մատուցվում, որովհետև ազգերի մեջ մեծ է իմ անունը,- ասում է Զորքերի Տերը։-
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ. եւ ամեն տեղ իմ անուանը խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ, ասում է Զօրաց Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Արեւածագից մինչեւ մայրամուտ իմ անունը փառաւորուած է ազգերի մէջ, եւ ամէն տեղ խունկ եւ սուրբ պատարագ է մատուցւում իմ
Armenian NEA
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։