Malachi 1:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց անիծեալ ըլլայ այն խաբեբայ մարդը, Որ իր հօտին մէջ որձ ունենալով՝ ուխտ կ’ընէ, Բայց արատաւորը Տէրոջը կը մատուցանէ. Քանզի ես մեծ Թագաւոր եմ, կ’ըսէ զօրքերու Տէրը Ու իմ անունս ազգերու մէջ ահարկու է’»։
Armenian 2018
Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ անիծեալ լինի խաբողը, որ իր հօտի մէջ որձը լինելով, ուխտ է անում եւ խանգարուածը զոհում Տիրոջը. որովհետեւ ես մեծ Թագաւոր եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Թող անիծեալ լինի այն մարդը, որն ունեւոր է, իր հօտի մէջ որձ ունի եւ ուխտ է արել մատուցել, սակայն արատաւորն է
Armenian NEA
Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։