Malachi 2:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Ձեր խօսքովը Տէրը ձանձրացուցիք։ Բայց դուք կ’ըսէք. ‘Ինչո՞վ ձանձրացուցինք’։ Այսպէս ըսելով. ‘Ամէն չարութիւն ընողը Տէրոջը աչքերուն առջեւ հաճոյ է Ու ինք անոնց կը հաւնի’, Կամ թէ ‘Դատաստան ընող Աստուածը ո՞ւր է’։
Armenian 2018
Դուք Տիրոջը հոգնեցրել եք ձեր խոսքերով, սակայն դուք ասում եք. «Ինչո՞վ ենք հոգնեցրել»։ Ձեր ասելով, թե՝ «Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքին, և ինքը հավանություն է տալիս նրանց»։ Կամ թե՝ «Ո՞ւր է արդարության Աստվածը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դուք ձանձրացնում էք Տիրոջը ձեր խօսքերովը. բայց դուք ասում էք, Ինչո՞վ ենք ձանձրացնում. ձեր ասելովը թէ` Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջին. եւ ինքը հաւանում է նորանց. կամ թէ, ո՞ւր է դատաստանի Աստուածը։
Armenian Eastern Bible 1994
Դուք, որ բարկացնում էք Աստծուն ձեր խօսքերով եւ ասում էք՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան»: Ձեր այն խօսքով, թէ՝ «Ով որ չար
Armenian NEA
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։