Malachi 2:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմ ուխտս անոր հետ էր՝ կեանքի ու խաղաղութեան համար։ Զանոնք անոր տուի այն երկիւղին փոխարէն ՝ Որով ինծմէ կը վախնար Ու իմ անուանս երեսէն կը սարսափէր։
Armenian 2018
Իմ ուխտը նրա հետ կյանքի և խաղաղության ուխտ էր, և ես դրանք տվեցի նրան, որ երկյուղի, և նա երկյուղեց ինձանից, և նա իմ անունից զարհուրում էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իմ ուխտը նորա հետ էր իբրեւ կեանք եւ խաղաղութիւն, եւ ես տուի նորան իբրեւ երկիւղ, որ նա վախենայ ինձանից. եւ նա իմ անունի երեսիցը սարսափում էր։
Armenian Eastern Bible 1994
Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ե՛ս նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձանից, ակնածելու իմ
Armenian NEA
Նրա հետ իմ ուխտը կյանքի և խաղաղության ուխտ է. ես նրան երկյուղ տվեցի՝ երկնչելու ինձանից և խորշելու իմ անունից։